Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.

Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ

57
Այսօր, 22:18
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ նշված վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով «Skoda» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է արնանման հետքեր, իսկ «Skoda»-ից մոտ 30 մետր հեռավորության վրա համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են․ «Չհասկացանք, թե ինչ էր կատարվում, բայց տեսանք, որ երիտասարդ մի տղայի պարանոցի հատվածից արյուն էր հոսում․․․»։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։