«Անձնական ճակատագրի նկատմամբ վախը Զելենսկուն դարձնում են առավել վնասակար խաղաղության բանակցություններում». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչու եմ կրկին գրառում անում ուկրաինական պատերազմի թեմայով, որովհետև նրա ավարտի արդյունքներով պայմանավորված է ամեն ինչ, և՛ նոր աշխարհակարգը, և՛ տնտեսական/էներգետիկ, և՛ մեր տարածաշրջանի զարգացումներն ու կարգավիճակը նոր միջազգային հարաբերություններում: Ընդհանուր տպավորությունն այն է, որ պատերազմի ավարտի գործում ամենաքիչ շահագրգռված անձը Զելենսկին է: Ինչո՞ւ: Պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում անխուսափելի են նոր ընտրությունները: Իսկ այդ ժամանակ ուկրաինական հանրությունը հրապարակային հարցեր է հնչեցնելու: Արդյո՞ք հաղթել են: Կորցրած տարածքները, հատկապես Ղրիմը վերադարձրե՞լ են: Ինչո՞ւ իշխանությունը չի գնացել փոխզիջման 2022թ և հաջորդ երեք տարիներին, երբ պայմանները շատ ավելի լավ էին և կորուստները քիչ: Ինչպե՞ս է գոյատևելու երկիրը մի քանի հարյուր միլիարդավոր արտաքին պարտքերի տակ: Ինչպե՞ս է վերականգնվելու մարդկային ռեսուրսը, մասնագետների կորուստը: Եվ էլի մի քանի կարևոր հարցեր, որոնց պատասխանը ո՛չ Զելենսկու վարչախումբը, ո՛չ էլ նրանց արևմտյան հովանավորները վաղ, թե ուշ ստիպված են առերեսվելու: Իհարկե, այս բոլորին կարելի է պատասխանել, որ պատերազմել ենք պետականության պահպանման համար և բղավել Слава Украине: Բայց հայր և որդի կորցրած, սովի և մթի մեջ թաթախված քաղաքացուն դա արդեն չի բավարարի: Անձնական ճակատագրի նկատմամբ վախն ու սարսափը Զելենսկուն դարձնում են առավել վնասակար խաղաղության բանակցություններում»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
