Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

61
Այսօր, 12:48
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի, աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր:
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնության գերծանր քաշային տղամարդկսնց պայքարում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 205 կգ ու 210 կգ: Նա չբարձրացրեց 214 կգ: Այս վարժությունում նա արծաթե մեդալակիր է:
Հրում վարժությունում Լալայանը բարձրացրեց միայն 247 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:
Երկամարտի 457 կգ արդյունքով՝ Վարազդատ Լալայանը 2026 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Այս քաշային կարգի մարզիկների պարգևատրողների շարքում էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը: