Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.

Կոլումբիայում ռազմական բազայի վրա պայթուցիկներով զինված ԱԹՍ-եր են հարձակվել. կա 3 զոհ

61
Այսօր, 11:35
Կոլումբիայում ռազմական բազայի վրա պայթուցիկներով զինված ԱԹՍ-եր են հարձակվել. կա 3 զոհ

Կոլումբիայում ռազմական բազայի վրա պայթուցիկներով զինված անօդաչու թռչող սարքեր են հարձակվել. երեք մարդ զոհվել է, 47-ը՝ վիրավորվել։

Caracol Radio-ի հաղորդմամբ՝ հարվածը հասցվել է Բոլիվարի հարավային դեպարտամենտի Սանտա Ռոզա քաղաքի ռազմական օբյեկտին։ Վիրավորներից տասնվեցը գտնվում են ծանր վիճակում։

Կոլումբիայի բանակը շարունակում է հետաքննել միջադեպի հանգամանքները։