Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ժամանակակից պատերազմներում հաղթելու են կամ շատ փող ունեցողները կամ էլ զարգացած գիտություն և ռազմարդյունաբերություն ունեցողները». Հովհաննես Ավետիսյան

179
Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ., 22:30
«Ժամանակակից պատերազմներում հաղթելու են կամ շատ փող ունեցողները կամ էլ զարգացած գիտություն և ռազմարդյունաբերություն ունեցողները». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ներկայի պատերազմներում սրանցից են կիրառվում՝ հեռակառավարվող հետախույզ շներ և հարձակվող հրանոթներ, կամ էլ մինապատող սարքեր...
Ժամանակակից պատերազմներում կարողանալու են հաղթել կամ շատ փող ունեցողները կամ էլ զարգացած գիտություն և ռազմարդյունաբերություն ունեցողները: Մենք սրանցից ոչ մեկն էլ չունենք:
Մեզանում շատերը դեռ այս անմիտ հարցի վրա են՝ բա թե թշնամու գործակալաներին որ հեռացնենք, բա ում բերենք իշխանության:
Գիտությունն է մեր խնդիրների միակ լուծումը, իսկ դրանից օգտվելու ցանկություն և կարողություն ունեցողները եզակի են: Մեծ մասը հույսներն ինչ-որ փրկիչների հետ են կապում, այնինչ Աստված իր գործն արել է, մարդուն ուղեղ և բանականություն է տվել, որ Հայաստանում դարձել է սուղ և հազվադեպ պատահող ռեսուրս»: