Լոնդոնում կանցկացվեն Ուկրաինայի զինադադարի շուրջ բանակցություններ
![]() Ուկրաինան ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին կմասնակցի հաջորդ շաբաթ Լոնդոնում կայանալիք՝ հրադադարի շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։ «Մեր բանակցային թիմը ներկա կլինի»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։ Լեշչենկոն հրաժարվել է հայտնել ուկրաինական պատվիրակության կազմը, սակայն հիշեցրել է, որ նախորդ բանակցություններին Փարիզում մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Լեշչենկոն հավելել է, որ անհրաժեշտության դեպքում թիմի կազմը կճշգրտվի։ «Բայց Ուկրաինան անպայման ներկա կլինի այդ բանակցություններին, քանի որ Ուկրաինան երբեք չի լինի խոչընդոտ խաղաղության ճանապարհին. սա մեր դիրքորոշումն է, որը հայտարարվել է բոլոր վայրերում: Սա պատերազմ է, որը եկել է ուկրաինական հող, մարդիկ են զոհվում Ուկրաինայում, տարածքներ են կորսվում, ենթակառուցվածքները ոչնչանում են, հողին է հավասարվում արդյունաբերությունը»,- ասել է Լեշչենկոն: Ապրիլի 17-ին Փարիզում Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի պատվիրակությունները համաձայնեցին, որ հրադադարի ամբողջական և անվերապահ դադարեցումը պետք է լինի առաջին քայլը դեպի կայուն խաղաղություն։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
