Ուկրաինայի ԱԳՆ-ն Fox News-ից ներողություն է պահանջում
![]() Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին ներողություն է պահանջել ամերիկյան Fox News հեռուստաալիքից, որը վերնագրում Կիևը նշել է՝ որպես ռուսական քաղաք։ «Եթե սա սխալմունք է եղել, այլ ոչ թե միտումնավոր քաղաքական հայտարարություն, ապա պետք է ներողություն խնդրել և հետաքննություն սկսել, թե ով է սխալ թույլ տվել»,- գրել է նա։ Սկզբում Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու պատարագը Սուրբ Միքայել Ոսկեգմբեթ տաճարում վերնագրվել է՝ որպես Ուկրաինայի Կիև քաղաք: Հեռուստաալիքը նաև պատարագ է հեռարձակել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարից, որը ղեկավարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Պատարագին ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս հեռարձակմանը զուգահեռ, էկրանի վերին աջ անկյունում ցուցադրվել են կադրեր Ուկրաինայի եկեղեցական արարողությունից, իսկ մակագրությունում գրված է եղել՝ Կիև, Ռուսաստան: Հեռարձակման սքրինշոթը հրապարակվել է ապրիլի 20-ին «Ուկրաինական ճշմարտություն» լրատվականի կայքում։ Աղբյուրի խոսքով՝ մակագրությունը «երկար է մնացել էկրանին»։ Հեռուստաալիքի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։ Զելենսկին այս կապակցությամբ հայտարարել է, որ արժեր ոչ թե Մոսկվայից արարողություններ հեռարձակել, այլ ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա, որպեսզի նրանք իրականում համաձայնեն ամբողջական հրադադարի և Զատիկից հետո այն պահպանեն առնվազն 30 օր՝ դիվանագիտությանն աշխատելու հնարավորություն տալու համար: |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
