«Հիմա էլ նոր սպառնալիք են գտել․ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ այդ սպառնալիքն Արարատ լեռն է». Քրիստինե Վարդանյան
![]() «Փաստորեն Ցեղասպանությունից 100 տարի անց մենք կրկնեցինք ցեղասպանության պատկերները, այս անգամ՝ դրանց գունավորներն ունեցանք՝ հայկական երկու պետություն ունենալու դեպքում»,- ելույթ ունենալով ԱԺ-ում՝ այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության և Արցախում էթնիկ զտման հետևանքով գաղթի ճանապարհը բռնած հայ կանանց լուսանկարները։ «Սա տեղի ունեցավ նաև և առաջին հերթին այն պատճառով, որ թշնամին դարձավ «կիրթ ու կառուցողական» ու Հայաստանում վարվեց թշնամուց եկող սպառնալիքի նվազեցման քաղաքականությունը, և այդ ուղերձը հղվեց մեր հանրությանը։ Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը, որն Ադրբեջանից եկող սպառնալիքն էր մեղմացնում, հիմա էլ՝ նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար և այդ սպառնալիքը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Արարատ լեռն է։ Պարզվում է՝ եթե մի քիչ շատ խոսենք Արարատի մասին, մի քիչ շատ նայենք Արարատին, ընդհանրապես՝ խոսենք և մեզ իդենտիֆիկացնենք որպես ժողովուրդ, որի ինքնության հիմքն է Արարատը՝ Թուրքիան կջղայնանա ու կարող է անգամ հարձակվել»,- նշեց Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով՝ փորձում են ջնջել անցյալը՝ ապագան կառավարելու համար, որովհետև հիշողությունը ջնջելու դեպքում ոճրագործը հաղթում է։ Վարդանյանի դիտարկմամբ՝ այժմ գնդակը հանրության դաշտում է։ |
«Ո՞րն էր խորհրդանշական ծեծկռտուքի ուղերձը»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
7100:24«Նիկոլը, սապոնվելով թուրքերին, ակնկալում է աջակցություն՝ իշխանությունը պահելու համար»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
9200:06«Իրար միս ուտելով՝ երկիրը վարի տվեցին»․ Գրիգոր Երիցյան
81Երեկ, 23:24«Ադրբեջանը խաղի կանոններ է փոխել, ՀՀ իշխանությունն անտեսում կամ անհամաչափ է արձագանքում»․ Տիգրան Աբրահամյան
66Երեկ, 23:08«ՔՊ-ականների վարքում նկատվող բռնկումները «համավարակ» են՝ ուրացողի շտամով»․ Լիլիթ Գալստյան
87Երեկ, 22:30«Ռուսաստանում աշխատող ադրբեջանցիների հայտնածը՝ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին»․ Ոսկան Սարգսյան
90Երեկ, 22:24