«ՌԴ-ի կողմից արդեն 59 հրետակոծություն է եղել»․ Զելենսկի
514
Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ., 11:14
![]() «Առաջնագծի տարբեր հատվածներում ռուսական ստորաբաժանումների կողմից արդեն 59 հրետակոծություն և գրոհային 5 գործողություն է տեղի ունեցել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան կգործի հայելային կերպով։ Նախօրեին գրել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի առթիվ զինադադար է հայտարարել։ «Կրեմլում հանդիպման ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը լսել է շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը և հայտնել, որ ռուսական կողմը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները՝ ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն»,- ասվում էր Կրեմլի հայտարարության մեջ: |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
