Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Համերաշխությունը հատկապես անհրաժեշտ է պառակտված և իրար ատող հայ ժողովրդին»․ Արա Պողոսյան

203
Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ., 11:48
«Համերաշխությունը հատկապես անհրաժեշտ է պառակտված և իրար ատող հայ ժողովրդին»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քրիստոսի Հարությունը առաջին հերթին ուղերձ է մարդկությանը վերածննդի և համերաշխության։
Համերաշխությունն հատկապես անհրաժեշտ է պառակտված և իրար ատող հայ ժողովրդին, որովհետև առանց համերաշխության՝ չկա վերածնունդ։
Հայաստանի գոյությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրում կհաստատվի համերաշխություն, երբ ատելության քարոզը կփոխարինվի համերաշխության քարոզով, երբ ինքնաոչնչացման ընթացքը կփոխվի վերածննդի ընթացքով։
Հակառակ պարագայում մեր հավատքն էլ, քրիստոնեական պատկանելությունն էլ կեղծ են և պատրանք։
Ընդհանուր Հայրենիքի առաջ թե՛ արցախցին, թե՛ Հայաստանի մյուս մարզերի բնակիչները ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, հետևաբար դատապարտելի է այն ամբողջ հակաքարոզչությունը, որը տարվում է պառակտման և ինքնաոչնչացման համար։
Քրիստոսի Հարությունը մեզ սովորեցնում է հավատալ սեփական տեսակի վերածննդին և գնալ համերաշխության ճանապարհով, որը միակ ուղին է վերածննդի»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան