Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Կարևոր է, որպեսզի հասկանանք տոնի խորհուրդն ու պատգամը»․ Գառնիկ Դանիելյան

208
Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ., 11:36
«Կարևոր է, որպեսզի հասկանանք տոնի խորհուրդն ու պատգամը»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը․ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց։
-Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։
Շնորհավո՜ր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը (Սուրբ Զատիկը)։
Զատիկ նշանակում է զատում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Ավանդական ու ծիսական բոլոր արարողակարգերը պահելուց զատ, անչափ կարևոր է, որպեսզի հասկանանք տոնի խորհուրդն ու պատգամը։
Քրիստոս հարություն առնելով՝ իր հետ հարություն տվեց նաև մեզ։ Եվ մարդկային կյանքի իմաստավորումը, հավիտենության ու երկնային կյանքի մասին մտորումներ են, որ այսօր ու մշտապես պետք է ուղեկցեն մեզ»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան