Զելենսկին առաջարկել է երկարաձգել զինադադարը
![]() Ուկրաինան առաջարկում է երկարաձգել Պուտինի առաջարկած Զատկի զինադադարը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ուկրաինան կգործի հայելային կերպով՝ ճիշտ այնպես, ինչպես դա կլինի ռուսական կողմից․ լռություն՝ ի պատասխան լռության, հարվածներ՝ ի պատասխան հարվածների։ Եթե իսկապես լիակատար լռություն տիրի, Ուկրաինան առաջարկում է զինադադարը երկարաձգել՝ ապրիլի 20-ին Զատկի ավարտից հետո: Սա ցույց կտա Ռուսաստանի իրական մտադրությունները, քանի որ 30 ժամը բավարար է վերնագրեր ապահովելու համար, բայց ոչ բավարար վստահության ապահովման իրական միջոցների համար: Երեսուն օրը կարող է խաղաղության հնարավորություն տալ», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում: Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի առթիվ հրադադար էր հայտարարել՝ ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն։ Պուտինի խոսքով՝ զինադադարն առաջարկվում է «մարդասիրական նկատառումներով» և ենթադրում է, որ Ուկրաինան կհետևի Ռուսաստանի օրինակին։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
