«Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել»․ Անդրանիկ Թևանյան
173
Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 18:30
![]() «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գրառումը՝ կից գրառմամբ. «Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել՝ վախենալով քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտից և փորձելով «օրենքով» արգելափակել այս թեմայով հանրաքվե անցկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը»։ «Փաշինյանը, Ավինյանն ու մյուսները շուտով օրինագիծ են քննարկելու ԱԺ-ում․ բոյկոտի դեմ բերել են 15 հազար դրամի տուգանք, այսինքն՝ ովքեր չեն վճարում տրանսպորտի ուղեվարձը, տուգանվելու են ու երկրորդ, ուղևորափոխադրման վարձը սահմանել են որպես տեղական վճար: Այդպես են արել, որովհետև ՀՀ օրենսդրությամբ, տեղական վճարները չեն կարող դառնալ հանրաքվեի առարկա»,- իր խոսքում նշել է Թևանյանը։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
