Իտալական խոհանոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
964
Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ., 16:42
![]() Իտալական խոհանոցը պաշտոնապես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս մասին հայտնում է La Stampa-ն՝ հղում կատարելով Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին։ «Մենք՝ իտալացիներս, դարձել ենք աշխարհում առաջինները, ովքեր ստացել են այս ճանաչումը, որն ընդգծում է մեր ինքնությունը և յուրահատկությունը», — նշել է քաղաքական գործիչը։ Հրապարակման համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումն առանձնահատուկ է, քանի որ առաջին անգամ ոչ թե առանձին ուտեստների կատեգորիա, այլ ազգային խոհանոցային ավանդույթն է ամբողջությամբ ներառվել ոչ նյութական ժառանգության ցանկում։ Կազմակերպությունը նշել է, որ իտալական խոհանոցը համադրում է կայուն զարգացման սկզբունքները և կենսամշակութային բազմազանությունը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
