«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
1360
Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ., 22:36
![]() Apple-ը հայտարարել է, որ «Շատերից մեկը» սերիալը դարձել է Apple TV+-ի պատմության մեջ ամենաշատ դիտված սերիալը։ Ընկերությունն ինքն է հայտարարություն տարածել՝ առանց կոնկրետ թվեր բացահայտելու։ Հարթակի տվյալներով՝ սերիալը ընդհանուր դիտումների թվով գերազանցել է ծառայության հիմնական հիթերին։ Դրանց թվում են «Թեդ Լեսսո»-ն, «Բաժանում»-ը, «Առավոտյան շոու»-ն, «Դանդաղ ձիեր»-ը և 2025 թվականին ներկայացված «Կինոստուդիա» սերիալը։ Սերիալը մշակվել է «Ամբողջ ծանրությամբ»-ի և «Ավելի լավ է զանգահարեք Սաուլին»-ի ստեղծող Վինս Գիլիգանի կողմից։ Առաջին եթերաշրջանի իններորդ և վերջին սերիան կցուցադրվի դեկտեմբերի 26-ին։ Երկրորդ եթերաշրջանի վրա աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Apple-ը սկզբում պատվիրել էր սերիալի երկու եթերաշրջան։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
