Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
![]() ԴԱԻՇ-ի զինյալը կրակ է բացել Սիրիայում գտնվող ամերիկյան բազայի դարպասների մոտ։ Երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Զոհերից երկուսը զինվորականներ էին, մեկը՝ քաղաքացիական անձ: Սա Բաշար ալ-Ասադի տապալումից հետո առաջին նմանատիպ հարձակումն է վերջին մեկ տարվա ընթացքում։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «շատ լուրջ պատասխան գործողություններ»: «Մենք սգում ենք Սիրիայում երեք մեծ ամերիկացի հայրենասերների՝ երկու զինվորի և մեկ քաղաքացիական թարգմանչի կորուստը։ Մենք նաև աղոթում ենք երեք վիրավոր զինվորների համար, որոնց ապաքինումը հաստատվել է հենց նոր», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ։ «Սա ԴԱԻՇ-ի հարձակում էր ԱՄՆ-ի և Սիրիայի դեմ՝ Սիրիայի շատ վտանգավոր հատվածում», - շարունակել է նա։ Թրամփը նշել է, որ կապի մեջ է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ով, ըստ ամերիկացի նախագահի, վրդովված էր հարձակումից և խոստացել էր աջակցել իր զինված ուժերին ԱՄՆ-ի ցանկացած հակազդեցության դեպքում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
