Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ

151
Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ., 19:54
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, տեղի ունեցավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հերթական համագումարը։ Այս համագումարը ՀԱԿ-ի համար 4-րդն էր, իսկ ՀՀՇ-ի համար, որի իրավահաջորդն է ՀԱԿ-ը՝ 22-րդը։

Համագումարի ընթացքում կուսակցության անդամները փակ գաղտնի քվերարկությամբ ընտրեցին 29 հոգուց կազմված վարչություն։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ։