«Երբ օրենքը խիստ է խոսքի նկատմամբ, բայց մեղմ՝ բռնության հանդեպ, դա այլևս իրավական պետություն չէ». Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Խոսքի համար՝ բանտ, բռնության համար՝ ազատություն: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լիովին հիմնավորված կերպով բարձրաձայնում է Հայաստանում ձևավորված երկակի չափանիշների խնդիրը։ Քթի կոտրվածք ստացած Միհրան Հակոբյանի վնասվածքները փորձագիտական եզրակացությամբ որակվում են որպես «թեթև», իսկ նրա վրա հարձակման մեջ կասկածվող անձինք ազատ են արձակվում․ նրանցից երկուսի նկատմամբ անգամ խափանման միջոց չի ընտրվում։ Սա այն դեպքում, երբ նույն իրավական համակարգում մարդիկ կալանավորվում են խոսքի, տարիներ առաջ արտահայտած դիրքորոշման, ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կամ պարզապես իշխանությանը անհարմար լինելու համար։ Օրը ցերեկով, դիմակներով, մեքենաների պետհամարանիշները փոխելով իրականացված խմբակային հարձակումը չի գնահատվում՝ որպես հանրային վտանգավոր արարք, մինչդեռ խաղաղ քաղաքացիական կամ քաղաքական դիրքորոշումը դիտարկվում է՝ որպես կալանքի բավարար հիմք։ Սա ընտրովի արդարադատության համակարգային դրսևորում է։ Այն փաստը, որ բռնություն գործադրողները մնում են ազատության մեջ, օբյեկտիվորեն ձևավորում է մեկ եզրահանգում․ նրանք իրենց ապահով են զգում։ Իսկ նման «ապահովություն» չի կարող առաջանալ առանց իշխանական ազդեցիկ հովանավորության։ Արդարության տեսանկյունից սա նորմալ չէ։ Երբ օրենքը խիստ է խոսքի նկատմամբ, բայց մեղմ՝ բռնության հանդեպ, դա այլևս իրավական պետություն չէ, այլ իշխանական կամայականության սպասարկման մեխանիզմ։ Արդարադատությունը պետք է լինի նույնը բոլորի համար՝ առանց «մերոնց» և «ձերոնց»»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ
1819:18
«Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի տեսուչ»․ Մայր Աթոռ
6018:54
«Լավ է, երբ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարի հետ»․ Թաթուլ Հակոբյան
7718:12
«Մի՛ մասնակցեք խաղարկային հոլովակներում»․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
11316:36
«Պատերազմ տեսած երկրում ապաստարանները կա՛մ փակ են, կա՛մ վերածված պահեստների ու աղբանոցների»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9516:18
«Կարող ա՞ սպասում եք՝ արևը դուրս գա ու մաքրի փողոցները»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5915:30
