Սիրիայում սկսվել է ԴԱԻՇ-ի դեմ հատուկ գործողություն
![]() Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը գործողություն են սկսել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ Հոմս նահանգի և Սիրիական անապատի մի քանի շրջաններում՝ Պալմիրայում սիրիա-ամերիկյան համատեղ պարեկախմբի վրա հարձակումից հետո: Միևնույն ժամանակ, «Սիրիա» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ձերբակալությունների արշավ է անցկացնում Պալմիրայում և նրա շրջակայքում՝ կրակոցների միջադեպից հետո։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը զինված անձը կրակ է բացել սիրիա-ամերիկյան համատեղ պարեկախմբի վրա՝ սպանելով երկու ամերիկացի զինծառայողի և մեկ ամերիկացի քաղաքացիական թարգմանչի։ Նրանց մարմինները ամերիկյան ուղղաթիռներով տեղափոխվել են միջազգային կոալիցիայի ռազմական բազա Դամասկոսից մոտ 250 կմ հեռավորության վրա գտնվող ալ-Թանֆ շրջանում։ Սիրիայի ներքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ հարձակվողը անվտանգության ուժերի անդամ էր, բայց հրամանատարական դիրք չէր զբաղեցրել։ Նա չեզոքացվել է փոխհրաձգության ժամանակ։ Այժմ իշխանությունները հետաքննում են՝ արդյոք նա կապված է եղել ԴԱԻՇ-ի հետ, թե՞ հավատարիմ է եղել ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությանը։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
