Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում
![]() Ամեն օր Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ միջինում 6-7 վթար է գրանցվում։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ավտոբուսների մասնակցությամբ 2468 պատահար է գրանցվել, գրում է «Հետք»-ը: Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը ավելացել է 46%-ով։ Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև ավտոբուսների քանակը: 2024 թ-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում եղել է 719 ավտոբուս, 2025-ին՝ 852: Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը արձանագրված 2111 պատահարներից 1014-ում մեղավորն ավտոբուսի վարորդներն են եղել, 36-ում՝ մեղավորներից մեկը։ Ստացվում է՝ ամեն 2-րդ վթարը ավտոբուսների վարորդների մեղքով է։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխանցած տվյալներով՝ 2024 թվականին արձանագրվել է 1734 պատահար, որոնցից 772-ը՝ ավտոբուսի վարորդների մեղքով, 38-ը՝ համամեղավորությամբ։ 2025 թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատահարների հետևանքով արձանագրվել է մարմնական վնասվածք ստանալու 135 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, 19-ը՝ ծանր (1-ը՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի ինքնավթարի հետևանքով), 44-ը՝ միջին, 70-ը՝ թեթև մարմնական վնասվածքներով։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
