Հայտնաբերվել է գերսառեցված հեղուկի նոր վիճակ․ ACS Nano
![]() Հետազոտողների միջազգային խումբը հայտնաբերել է, որ հեղուկ մետաղի որոշ ատոմներ կարող են անշարժ մնալ նույնիսկ չափազանց բարձր ջերմաստիճաններում: Այս անսպասելի վարքագիծը պարզվում է, որ նյութի անսովոր վիճակի՝ այսպես կոչված «թակարդված» գերսառեցված հեղուկի առաջացման բանալին է: Ուսումնասիրությունը հրապարակվել է ACS Nano ամսագրում։ Հեղուկների ավանդական պատկերը ենթադրում է, որ դրանց ատոմները շարժվում են անկանոն կերպով՝ անընդհատ բախվելով և դիրքերը փոխելով: Սակայն Նոթինգհեմի և Ուլմի համալսարանների գիտնականները ցույց են տվել, որ որոշ ատոմներ ընդհանրապես չեն մասնակցում այս քաոսային շարժմանը: Նրանք մնում են անշարժ այն մակերեսային անհարթությունների վրա, որոնց վրա գտնվում է հալված մետաղը, և կարող են ամբողջովին փոխել դրա բյուրեղացման գործընթացը։ Փորձերը իրականացվել են SALVE թափանցող էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ՝ եզակի մի սարք, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել առանձին ատոմների վարքագծին։ Գերբարակ գրաֆենի շերտի վրա հետազոտողները տեղադրել են պլատինի, ոսկու և պալադիումի նանոմասնիկներ, տաքացրել դրանք մինչև հալման աստիճան և հետևել ատոմների շարժին։ Նրանց մեծ մասը վարել է կանխատեսելիվարքագիծ, սակայն մի հատվածը անսպասելիորեն մնացել է անշարժ՝ չնայած բարձր ջերմաստիճանին։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
43608.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
42908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
21206.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
43802.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
43901.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
22021.10.2026, 22:30
