Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր
![]() Հնագետները պեղումների ընթացքում հայտնաբերել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Սևաստոպոլի պետական համալսարանի Բյուզանդիայի և Սևծովյան տարածաշրջանի պատմության ու հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Բոչարովը։ «Մենք ուսումնասիրում ենք Ղրիմի բյուզանդական գլխավոր կենտրոնի՝ Խերսոնեսի բնակելի թաղամասը՝ պաշտպանական կառույցների ներսում։ Հայտնաբերվել են մ.թ. XI–XIII դարերի բնակելի թաղամասեր՝ հստակ փողոցային ցանցով։ Արդեն հասել ենք շինություններից մեկին։ Գտածոները չափազանց հետաքրքիր են․ դրանց թվում կա տուփի վրա ամրացվող ոսկրե զարդապատ մաս։ Հայտնաբերվել են նաև բյուզանդական մետաղադրամներ, ապակե տարբեր անոթներ, զարդեր, այդ թվում՝ մետաղական, ինչպես նաև գոտու ճարմանդի վրա ամրացվող դեկորատիվ մաս։ Գտածոները շատ արժեքավոր տեղեկություններ են տալիս։ Հայտնաբերվել է նաև բյուզանդական բարձրորակ ջնարակապատ խեցեղեն», — ասել է գիտնականը։ Բոչարովի խոսքով՝ հնագիտական արշավախումբն ուսումնասիրում է մոտ 30×30 մետր տարածք։ Այժմ պեղումներն ընդգրկել են այդ հատվածի մեկ երրորդը, իսկ առաջիկա մոտ հինգ տարիների ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել ամբողջ տարածքը։ «XI–XIII դարերի շերտերից հետո կուսումնասիրենք VII–X դարերի շերտերը, ապա, հնարավոր է, նաև ավելի հին շերտեր։ Մեր ինստիտուտի հիմնական խնդիրներից մեկը բյուզանդական հնագիտության զարգացումն է։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
88616.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42915.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49815.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46208.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45108.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22606.11.2026, 00:36




