«ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է». Արարատ Միրզոյան
![]() «ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»,- Անթալիայում Բաքվի և Թբիլիսիի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ընդհակառակը՝ մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը՝ սույն համաձայնագիրը չկատարելն արդարացնելու համար»։ ՀՀ արտգործնախարարը հավելել է, որ բոլոր հարցերին պատասխանելու, բոլոր հնարավոր խոչընդոտներն ու մտահոգությունները հաղթահարելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է: Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի՝ լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխվի ՀՀ Սահմանադրությունը։ «Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը հենց նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ |
«Արտահերթ ընտրությունների համար 30 մլն ստորագրություն կհավաքենք»․ Օզել
4614:46Վլադիմիր Վարդանյանի արձագանքը՝ ԵՄ-ի հորդորին (տեսանյութ)
3514:36ՀԱՄԱՍ-ը մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի առաջարկը
12614:03««Դուխ» ու «վենդետա»՝ կեղծ կատեգորիա»»․ Նիկողոս Հովհաննիսյան
5313:42Ուկրաինայում 90 օրով կերկարաձգվի ռազմական դրությունը
13913:27«2026թ․ կլինեն ընտրություններ, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով ում էշին էր պաչել, ով էր էշը»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9313:00