Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ.

«2026թ․ կլինեն ընտրություններ, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով ում էշին էր պաչել, ով էր էշը»․ Ռուբեն Ռուբինյան

134
Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 13:00
«2026թ․ կլինեն ընտրություններ, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով ում էշին էր պաչել, ով էր էշը»․ Ռուբեն Ռուբինյան

«2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի. տալիս է հրաժարական, հետո Հանրապետականի և Դաշնակցականի անդամները քվեարկում են Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետ։ Եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը»,-ճեպազրույցի ժամանակ ասել է ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի արտահայտությանը, որ ժողովուրդը էշի ճակատն է համբուրել։ «2026 թվականին կլինեն ԱԺ հերթական ընտրությունները, Սերժ Սարգսյանը և իրենց խմբակները իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, ժողովուրդն էլ կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել, ով էր էշը, ով էր ավանակը»։

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը