Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում

244
Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ., 09:54
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում

Երեկ՝ ապրիլի 19-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ԱԱԾ աշխատակիցները, որոնց հետ են եղել նաև ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ կատարելուց հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։ Վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Գործողությունների ժամանակ շենքում է եղել նաև վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։