ՀԱՄԱՍ-ը մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի առաջարկը
![]() Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է վեց շաբաթով հրադադարի մասին Իսրայելի առաջարկը՝ իսրայելցի ողջ մնացած պատանդների կեսին ազատ արձակելու և զինաթափվելու դիմաց, հայտնում է BBC-ն։ «Իսրայելն իր առաջարկը շարժմանը փոխանցել է Եգիպտոսի միջոցով՝ ՀԱՄԱՍ-ին կոչ անելով զինաթափվել՝ առանց Իսրայելի կողմից պատերազմը դադարեցնելու կամ Գազայի հատվածից հեռանալու պարտավորության: Այդ պատճառով ՀԱՄԱՍ-ն ուղղակիորեն մերժել է առաջարկը»,- հայտնել է բանակցություններին ծանոթ պաղեստինցի պաշտոնյաներից մեկը: Նրա խոսքով՝ Իսրայելը ժամանակ է ձգձգում, փորձում է վերադարձնել պատանդներին՝ առանց պատերազմի ավարտի։ ՀԱՄԱՍ-ն այս դիրքորոշումն անընդունելի է համարում, քանի որ, ըստ նրա, ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ներառի պատերազմը դադարեցնելու և Գազայից հեռանալու Իսրայելի պարտավորությունը։ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը երկուշաբթի կարճատև այցից հետո հեռացել էր Կահիրեից: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
