«Երբեմն պետք է դեղեր օգտագործել»․ Թրամփը՝ մաքսատուրքերի մասին
![]() Նոր մաքսատուրքերն ամերիկյան տնտեսության դեղամիջոցն են, Սպիտակ տան փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահը հիմարություն է անվանել հարցը, թե որքանո՞վ, իր կարծիքով, անկում կապրեն ֆոնդային բորսաները՝ մաքսատուրքերի մասին լուրերի ֆոնին: «Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան անկում ապրի: Բայց երբեմն պետք է դեղեր օգտագործել իրավիճակը շտկելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփն առանց անուններ տալու պատմել է, որ շփվել է տեխնոլոգիական խոշոր գործարարների հետ, ովքեր վստահեցրել են, որ աջակցություն կցուցաբերեն։ Նրա խոսքով՝ ողջ աշխարհում տարբեր երկրների ներկայացուցիչներ «գործարքներ կնքելու մեծ ցանկություն ունեն»։ Հարցին, թե հնարավո՞ր է զրոյացվեն ԵՄ-ի հետ մաքսատուրքերը, նախագահը պատասխանել է, որ եվրոպական երկրները «մեր հաշվին շատ են հարստացել», և նրանց հետ գործարք չի լինի, մինչև որ «տարեկան մեծ գումարներ չվճարեն մեզ»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում և աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են. Թրամփը ներմուծման մաքսատուրքեր է սահմանել: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
