Ռուսաստանում նախատեսվում են Հայաստանի մշակույթի օրեր
1539
Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 01:13
![]() Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտարարել է Ռուսաստանում երկրի մշակույթի օրերի անցկացման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Պետական մակարդակով, եթե չեմ սխալվում, աշնանը Ռուսաստանում նախատեսվում են Հայաստանի մշակույթի օրեր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դանիելյանը։ Նա խոստացել է, որ հայկական կողմը լավ կպատրաստվի այս միջոցառմանը, որպեսզի պատշաճ կերպով ներկայացնի հայկական մշակույթը։ Փոխնախարարը հավելել է, որ վերջերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկն ընդգրկվել է Չեխովի հեղինակավոր ռուսական փառատոնի ծրագրում։ «Այժմ մենք պատրաստվում ենք շրջագայությանը»,- ասել է նա։ |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
