Քուվեյթը խոստում է տվել Իրանին` չդառնալ տարածք Իսրայելի ագրեսիայի համար
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չորեքշաբթի կեսօրին հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի էմիր Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ, հայտնում է Mehr-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում Ալ-Սաբահը հաստատել է, որ իր երկիրը գնահատում է Թեհրանի հետ իր բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Քուվեյթը թույլ չի տալիս և երբեք թույլ չի տա, որ իր տարածքից որևէ ագրեսիա իրականացվի այլ երկրի դեմ, քանի որ այդ դիրքորոշումը «խորապես ամրագրված է սահմանադրությամբ և անփոփոխ կմնա ցանկացած պարագայում»: Ինչպես հաղորդում է իսրայելական i24NEWS հեռուստաալիքը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Քուվեյթը հրաժարվել են իրենց ավիաբազաները տրամադրել Իրանի վրա հնարավոր հարձակումների համար։ Երկուշաբթի առավոտյան Պարսից ծոցի երեք երկրներ գաղտնի ծանուցել են Թեհրանին, որ թույլ չեն տա ԱՄՆ-ին իրենց տարածքից ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Աղբյուրը նաև հաստատել է, որ Սաուդյան Արաբիան և Քուվեյթը հայտնել են իրանական կողմին, որ արգելքը վերաբերում է ոչ միայն հարվածներին, այլ նաև օժանդակ գործողություններին, այդ թվում՝ ցանկացած առաքելության ժամանակ ամերիկյան լիցքավորիչ ինքնաթիռների կամ հետախուզական ինքնաթիռների լիցքավորմանը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
