Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.

«Վտանգն օրհասական է, դրա ֆոնին մնացած ամեն ինչը՝ անիմաստ». Վարուժան Գեղամյան

118
Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 22:42
«Վտանգն օրհասական է, դրա ֆոնին մնացած ամեն ինչը՝ անիմաստ». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «ՕՐՀԱՍԱԿԱՆ

Տեղի ունեցողի գլխավոր պատճառն այն է, որ մեր ազգային վերնախավերն ու հասարակությունն անցնող օրերի, ամիսների ու տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ վտանգավոր իրավիճակ է, ինչ կարգի թշնամի պետություններ են Թուրքիան ու Ադրբեջանը և թե ինչեր են պատրաստվում անել նրանք՝ մեր պետականությունը լիարժեք վերացնելու համար։

Այլ բառերով, եթե իմանայինք, թե ինչ է գալու մեր գլխին, գուցե և խելքի գայինք։

Վտանգն օրհասական է։
Դրա ֆոնին մնացած ամեն ինչ, կրկնում եմ, ամեն ինչ՝ անիմաստ է ու գրոշի արժեք չունի։