Ռուսաստանում կլինի վերջին 14 տարվա ամենալայնամասշտաբ զորահավաքը
![]() Ռուսաստանում ապրիլի 1-ից հուլիսի 15-ը տեղի է ունենում զինվորական ծառայության գարնանային զորակոչը։ Այս տարի նախատեսվում է զինվորագրել 160 հազար նորակոչիկի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2011 թվականի աշնանից ի վեր: Երբ 2008 թվականին ծառայության ժամկետը կրճատվել է մինչև 12 ամիս, զորակոչիկների թիվն զգալիորեն ավելացել է։ Գագաթնակետին հասել է 2009 թվականի գարնանը, երբ բանակ զորակոչվել է 305,6 հազար մարդ։ Հետագա տարիներին զորակոչիկների թիվն աստիճանաբար նվազել է։ Ռուսաստանի ողջ նորագույն պատմության մեջ նորակոչիկների նվազագույն թիվը զորակոչվել է 2022 թվականի աշնանը՝ 120 հազար մարդ։ Այս տարվա գարնանային զորականչը ամենամեծն է վերջին 14 տարիների ընթացքում։ Զորակոչիկների թվի այս աճը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ զինված ուժերի անձնակազմի աստիճանական բարձրացման մասին հրամանագրերի կատարման հետ։ Եթե 2022 թվականի սկզբին Ռուսաստանում կար մոտ 1 միլիոն զինվորական, ապա առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է այդ թիվը հասցնել 1,5 միլիոնի։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
