«Պատերազմը կավարտվի մայիսի վերջին, տեղի կունանա ամբողջական զրոյացում». Յուլիա Տիմոշենկո
![]() Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն իր ելույթի ժամանակ հայտարարություն է կատարել հակամարտության ավարտի ժամկետների մասին։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ուկրաինական «Strana» լրատվականը։ «Կան պլաններ, միջազգային պլաններ՝ մինչև մայիսի վերջ վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին»,- ասել է Տիմոշենկոն ապրիլի 5-ին Օդեսայում Կանանց միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ։ Նա ընդգծել է, որ այժմ ամեն ինչ գնում է դեպի դա, և այս գործընթացը որակել է «շատ լավատեսական» և «շատ կարևոր» բոլոր ուկրաինացիների համար։ Տիմոշենկոն չի հստակեցրել, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը, սակայն նշել է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո տեղի կունենա «ամբողջական զրոյացում»։ Նա հավանաբար նկատի է ունեցել երկրում հնարավոր ընտրությունների անցկացումը։ Նախկինում Տիմոշենկոն Ուկրաինայում հանդիպել էր ամերիկացի հովիվ Մարկ Բերնսի հետ, որին անվանում են «Դոնալդ Թրամփի հոգևոր խորհրդական»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
