Մասկը կդադարեցնի աշխատանքն ԱՄՆ կառավարությունում, երբ ավարտի իր պարտականությունները DOGE-ում
![]() Իլոն Մասկը կդադարեցնի աշխատանքը ԱՄՆ կառավարությունում, երբ ավարտի իր պարտականությունները՝ որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա մեկնաբանել է Politico թերթի հրապարակումը X սոցիալական ցանցում։ Այն պնդում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր մերձավոր շրջապատին ասել է, որ Մասկի քաղաքական դերը կնվազի առաջիկա շաբաթներին։ Մասկը հիմնականում կկենտրոնանա բիզնեսի վրա «և աջակցող դեր կխաղա» քաղաքականության առումով՝ հավանաբար «պահպանելով Թրամփի ոչ պաշտոնական խորհրդականի իր դերը», ասել են գործակալության աղբյուրները։ «Իլոն Մասկը և նախագահ Թրամփը հրապարակայնորեն ասել են, որ Իլոնը կդադարի աշխատել կառավարության համար՝ որպես հատուկ պետական աշխատող, երբ ավարտվի իր անհավանական աշխատանքը DOGE-ում», - ավելացրել է նա: Թրամփը, պատասխանելով մարտի 31-ին Սպիտակ տանը լրագրողների հարցերին, ենթադրել է, որ Մասկը կարող է ինչ-որ պահի վերադառնալ իր բիզնեսին: Միաժամանակ, ամերիկացի առաջնորդը վստահեցրել է, որ մտադիր է Մասկին պահել իշխանության ղեկին որքան հնարավոր է երկար։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
