«Հիշեցի 2018-ի ապրիլին` Նիկոլի ձերբակալման օրերին տեղի ունեցած մի պատմություն». Րաֆֆի Ասլանյան
![]() Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աչքովս ընկավ այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարված մի լուսանկար, որում Նիկոլ Փաշինյանի նման մեկն անթաքույց արհամարհանքով է բարևում վաստակաշատ մանկաբույժ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նման մարդուն։ Ակամա հիշեցի 2018 թվականի ապրիլին, Նիկոլի ձերբակալման օրերին տեղի ունեցած մի պատմություն, երբ նրան բերել էին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ։ Ինձ զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ասաց, որ ԱԺ նախագահ Բաբլոյանը տեսակցել է Նիկոլին և անհանգստացած է նրա առողջական վիճակով, քանի որ ջերմություն ունի ու հազ, ապա ինձ փոխանցեց Բաբլոյանի խնդրանքը, որպեսզի Նիկոլին անպայման ռենտգեն հետազոտության ուղարկենք կամ տեղում կազմակերպենք։ Մի փոքր զարմացա, բայց որպես Երևան քաղաքի դատախազ՝ ՀՀ գլխավոր դատախազին բնականաբար խոստացա, որ կկազմակերպենք։ Քանի որ ՁՊՎ-ն հսկող դատախազն այդ պահին բացակայում էր, ինձ մոտ հրավիրեցի Երևան քաղաքի դատախազության մեկ այլ դատախազի (անունը չեմ տալիս, որպեսզի չթիրախավորվի) և բացատրեցի ԱԺ նախագահի խնդրանքը, ապա առաջարկեցի գնալ ՁՊՎ, տեղում հասկանալ անհրաժեշտությունը։ Այս շատ կարգին տղան ինձանից շատ ավելի զարմացած նայեց ինձ ու ծիծաղելով ասաց. «Հարց չկա կգնամ, բայց վստահ եղեք, որ Նիկոլն իշխանության հոտ ա առել, նա նույնիսկ ռակից ինքնուրույն կբուժվի էս պահին, ուր մնաց ինչ-որ թոքաբորբից մեռնի»։ Ապա, վերադառնալուց հետո դարձյալ եկավ ինձ մոտ ու ավելացրեց. «բա ասում էի, չէ՞, Նիկոլը հրաժարվեց բուժզննությունից, ասեց՝ ամեն ինչ նորմալա, ինքը վստահ ա, որ թոքաբորբ չունի, ասաց Բաբլոյանին փոխանցեք, որ ամեն ինչ նորմալ է, մենակ կաթ ուզեց խմելու համար»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |
Կլինեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
2208:36«Դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու, ԱԳՆ-ի առջև ներկայացնելու ենք մեր պահանջները». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
104Երեկ, 23:54«Կլինի՞ դուք ոչ մի տեղ չգնաք». Հասմիկ Բաբաջանյան
112Երեկ, 23:36Թուրքիայում ընդդիմությունն արդեն հավաքել է 10 միլիոն ստորագրություն՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով
229Երեկ, 22:29Բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքներում իրականացրել է թռիչքափորձարկումներ. պարզաբանում (տեսանյութ)
167Երեկ, 21:24«Նոր աղա՞նդ, թե՞ աղանդների միավորում». Կարո Վարդանյան
129Երեկ, 20:06