«Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն անուղղակի ձևաչափով»․ Բաղայի
![]() Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային մանրամասներ է հայտնել Թեհրանի և Վաշինգթոնի միջև բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ։ Անդրադառնալով բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայրին՝ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ոչ թե բանակցությունների վայրն է կարևոր, այլ՝ ձևաչափը։ «Իհարկե, բանակցությունների վայրը գլխավոր հարցը չէ, կարևորն Իրանի և ԱՄՆ-ի փոխգործակցության ձևի և շրջանակի շարունակությունն է։ Այն կշարունակի մնալ անուղղակի՝ Օմանի միջնորդությամբ։ Մենք մշտական կապի մեջ ենք օմանական կողմի հետ, և նրանց մեկնաբանությունները պաշտոնապես ստանալուց հետո, վերջնական որոշում կկայացվի բանակցությունների վայրի վերաբերյալ»,- ասել է Բաղային։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է շաբաթ օրը՝ Հռոմում։ Ամերիկյան կողմը ցանկություն էր հայտնել բանակցությունները շարունակել ուղղակի ձևաչափով։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
