«Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն Հռոմում»․ #Axios
![]() ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը նախատեսվում է շաբաթ օրը՝ Հռոմում, հայտնում է Axios-ը։ Ըստ աղբյուրի՝ Թրամփի վարչակազմը գոհ էր Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլից, որն անուղղակի ձևաչափից անցում կատարեց ուղղակի շփումների։ (Օմանի միջնորդությամբ բանակցություններից հետո ամերիկյան և իրանական պատվիրակության ղեկավարները մի քանի րոպե առանց միջնորդների երկխոսություն են ունեցել)։ ԱՄՆ-ն ցանկանում է Հռոմում ևս պահպանել այդ ձևաչափը։ Բանակցությունների վայրն առաջարկել է ամերիկյան կողմը, հայտնում է լրատվամիջոցը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին խոսել են մոտ 45 րոպե՝ ավելի երկար, քան նախատեսված էր։ Սա ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև վերջին ութ տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակի երկխոսությունն էր։ Ուիթքոֆն այն բնութագրել էր որպես «դրական և կառուցողական զրույց»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
