«Արաղչին և Ուիթքոֆը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մեկ շաբաթ հետո»․ Իրանի ԱԳՆ
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պայմանավորվել են մեկ շաբաթ հետո շարունակել բանակցությունները երկու կողմերի միջև․ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Կողմերը պայմանավորվել են, որ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ հետո: Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ընթացքում Իրանի արտգործնախարար Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Օմանի արտգործնախարարի միջոցով փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումները՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված հարցերի վերաբերյալ»,- ասվում է Իրանի ԱԳՆ թելեգրամ ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ավելի քան երկուսուկես ժամ տևած բանակցությունների ավարտից հետո իրանական և ամերիկյան պատվիրակությունների ղեկավարները մի քանի րոպե երկխոսություն են ունեցել Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
