Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Իրանի հարցով շատ շուտով որոշում կկայացվի»․ Թրամփ

1043
Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ., 11:57
«Իրանի հարցով շատ շուտով որոշում կկայացվի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգթոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային խնդրի շուրջ խորհրդակցությունների ֆոնին հայտնել է, որ Իրանի հետ կապված՝ շուտով որոշում կկայացվի։

«Իրանի հարցով հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց հետ, և մենք շատ շուտով որոշում կկայացնենք», - լրագրողներին ասել է Թրամփը։

Ավելի վաղ Axios-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Հռոմում։

Ըստ աղբյուրի՝ Թրամփի վարչակազմը գոհ է Օմանում բանակցությունների առաջին փուլից՝ այն անվանելով կառուցողական։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկրորդ փուլի ընթացքում կքննարկվի «պոտենցիալ համաձայնագրի ընդհանուր շրջանակը»։