Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ.

Արցախցիների բողոքի ակցիան՝ ԱԳՆ-ի ու դատախազության շենքերի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

93
Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ., 11:12
Արցախցիների բողոքի ակցիան՝ ԱԳՆ-ի ու դատախազության շենքերի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիաներ է անցկացնում ԱԳ նախարարության և Գլխավոր դատախազության շենքերի առջև: «ԱԳՆ-ի առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին»,- նշված է ավելի վաղ տարածած հայտարարության տեքստում:

Արցախցիների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ