«Հորս կառավարման օրոք 15 երկիր ճանաչել է Ցեղասպանությունը»․ Լևոն Քոչարյան
![]() «Պարզ փաստերով հերքվում է այդ ամենը. միայն հորս կառավարման ժամանակաշրջանում 15 երկիր ճանաչել է հայոց Ցեղասպանությունը, դա եղել է մեր արտաքին քաղաքականություն թիվ մեկ հարցերից մեկը»,- այս մասին Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը և նախկին նախագահներին Ցեղասպանության ճանաչման հարցը սակարկման առարկա դարձնելու համար։ «Կարող են շատ բան ասել․․․ Գլուխները պատին են տալիս․․․ Ստում են, բայց փաստերն այլ բանի մասին են խոսում, ինչը կարծում եմ՝ ամենից կարևորն է։ Այս աբսուրդը ինչ-որ մի տեղ պիտի վերջանա՞, թե՞ չէ։ Այսինքն, մեղադրում են այն մարդիկ, ովքեր հիմա բացահայտ, պաշտոնապես ասում են, որ Ցեղասպանության ճանաչման հարցն իրենց արտաքին քաղաքականության օրակարգում չկա»,- հավելեց Քոչարյանը։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
