«Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է». Թրամփ
![]() Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները, թե Ուկրաինան չի ճանաչում Ղրիմը՝ որպես ռուսական, վնասակար են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal-ի առաջին էջում պարծենում է. «Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչի Ղրիմի օկուպացիան։ Այստեղ խոսելու բան չկա»։ Այս հայտարարությունը մեծապես խանգարում է խաղաղ բանակցություններին Ռուսաստանի հետ, քանի որ Ղրիմը կորսված էր շատ տարիներ առաջ Բարաք Հուսեյն Օբամայի թեթև ձեռքով և անգամ քննարկման թեմա չէ: Ոչ ոք չի խնդրում Զելենսկիին ճանաչել Ղրիմը՝ որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ նրանք չպայքարեցին դրա համար տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց մի կրակոցի։ Այս վայրում նաև ռուսական սուզանավերի մեծ բազաներ կային տարիներ շարունակ՝ դեռ նախքան Օբամայի կողմից Ղրիմը փոխանցելը»,- գրել է Թրամփը: Նա ընդգծել է, որ Զելենսկին պարծենալու այլ բան չունի։ «Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է. նա կարող է խաղաղություն հաստատել, կամ կարող է պայքարել ևս երեք տարի, մինչև կկորցնի ամբողջ երկիրը»,- ասել է Թրամփը: Նախագահը կրկնել է, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է կնքմանը։ «Զելենսկիի այսօրվա հայտարարությունն այլ բանի չի հանգեցնի, քան «սպանության դաշտի» ընդլայնումը, և ոչ ոք դա չի ուզում: Մենք շատ մոտ ենք գործարքին, բայց այն մարդը, ով «խաղաթղթեր չունի», պետք է վերջապես անի այդ քայլը: Ես անհամբեր ուզում եմ օգնել Ուկրաինային և Ռուսաստանին՝ դուրս գալ այս ամբողջական և համապարփակ քաոսից, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ»,- եզրափակել է ամերիկացի առաջնորդը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
