Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հետ է վերցրել իր ցավակցությունները Հռոմի պապի մահվան կապակցությամբ
1017
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 23:57
![]() The Jerusalem Post-ը հայտնում է, որ Իսրայելի ԱԳՆ-ն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ նախ ցավակցություն է հայտնել սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում, սակայն րոպեներ անց ջնջել է գրառումները։ Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչները բացատրել են, որ գրառումները սխալմամբ են հրապարակվել։ Նրանք նաև հասկացրել են, որ իսրայելական կողմի դիրքորոշումը կապված է Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունների հետ։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը պաշտոնապես ցավակցություն է հայտնել պոնտիֆիկոսի մահվան կապակցությամբ։ Սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն և արտգործնախարար Գեդեոն Սաարը չեն ցավակցել։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
