Նիդերլանդները որոշել է արտաքսել Ուկրաինայից ներգաղթած 1700 փախստականի
![]() Նիդերլանդների դատարանը թույլ է տվել արտաքսել Ուկրաինայից ժամանած 1700 փախստականի, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հաագայի Պետական խորհուրդը որոշում է կայացրել երրորդ երկրների շուրջ 1700 քաղաքացիների վերաբերյալ, ովքեր մինչ 2022 թվականի փետրվարի 24-ը բնակվել են Ուկրաինայում և լքել երկիրը մարտերի պատճառով։ Նրանց թվում կան Ալժիրի, Թուրքիայի և Պակիստանի քաղաքացիներ, ովքեր աշխատել կամ սովորել են Ուկրաինայում։ Նիդերլանդների Պետական խորհուրդն արդեն թույլատրել էր նրանց փախստականի կարգավիճակը և պետական ժամանակավոր պաշտպանությունը չեղյալ համարել 2024 թվականին, սակայն դատական հայցերը կանգնեցրել էին գործընթացը։ Այժմ, Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանի վճռի հաստատումից հետո, ուժի մեջ է մտել արտաքսման որոշումը։ Ներկայում Նիդերլանդներում կա մոտ 118 հազար ուկրաինացի փախստական։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
