Ռուսաստանը հրաժարվել է Սիրիայի նոր իշխանություններին հանձնել Բաշար ալ-Ասադին
![]() Ռուսաստանը հրաժարվել է Սիրիայի նոր իշխանություններին հանձնել Բաշար ալ-Ասադին, ով տապալվելուց հետո փախել էր Մոսկվա։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Սա առաջին պաշտոնական հաստատումն է, որ ռուսական իշխանությունները հրաժարվել են Ասադին արտահանձնել։ Ասադն իր ընտանիքի հետ դեկտեմբերին փախել է Ռուսաստան, իսկ հունվարին սիրիական նոր իշխանությունները խնդրել են նրան արտահանձնել։ Միաժամանակ, չնայած մերժմանը, ալ-Շարաան և նրա շրջապատը պատրաստ են շարունակել բանակցությունները Կրեմլի հետ։ «Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Սիրիայում բոլոր զենքերը ռուսական են: Կան մի շարք պարենային և էներգետիկ համաձայնագրեր, որոնց վրա Սիրիան հենվել է տարիներ շարունակ: Մենք պետք է հաշվի առնենք սիրիական շահերը»,- ասել են սիրիական իշխանությունները: Նախագահի խոսքով՝ Սիրիայի կառավարությունը բանակցություններ է վարում ինչպես Ռուսաստանի հետ, որն աջակցում էր Ասադին, այնպես էլ Թուրքիայի հետ, որը պաշտպանում էր ալ-Շարաային, երբ նա «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդն էր։ Ռուսաստանի և Սիրիայի նոր իշխանությունների միջև առաջին պաշտոնական բանակցությունները տեղի ունեցան հունվարի վերջին, երբ Դամասկոս այցելեց ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպումից հետո սիրիական կողմը հայտարարություն է տարածել, որ Դամասկոսն ակնկալում է, որ Մոսկվան կընդունի անցյալի սխալները, փոխհատուցում կհատկացնի և կօգնի Սիրիայի վերականգնմանը։ Հաղորդվել է նաև, որ կողմերը քննարկում են Լաթաքիայում ռուսական երկու ռազմակայանների ճակատագիրը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
