«ՔՊ-ի բոլոր նարատիվները պայթել են․ շռնդալից պարտություն կրեցին»․ Արման Աբովյան
![]() «ՔՊ-ն շռնդալից պարտություն կրեց․․․ Գյումրեցիները ապացուցեցին, որ սառը ու սթափ դատող ժողովուրդ են․․․ Մարդիկ թավշյա հեքիաթներից զզվել են»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ «Իշխանության ոտքերը գետնից կտրվել, «ամպոտվել» էին։ Հիմա, կարծում եմ, Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք մերժելի են․․․ Իրենք մարդկանց մոտ կորցրել են հարգանքը։ Մարդիկ սոցիալական արդարության և խաղաղության ակնկալիք ունեին։ Այս իշխանությունները երկուսն էլ տապալեցին․․․ Իրենց բոլոր նարատիվները պայթել են։ Իշխանությունը կորցնում է իր դիրքերը։ Մարդիկ այլընտրանք են փնտրում, առողջ խոսք և լուծումներ»,- ընդգծեց Աբովյանը,- ականատես կլինենք քրեական վարույթների։ Փաշինյանը, կարծում եմ, նաև թիմի ներսում փոփոխություններ կանի, հնարավոր է նաև, որ քրգործեր հարուցվեն նաև նրանց նկատմամբ, որպեսզի մարդկանց համոզի, թե թիմն է մեղավոր, բայց դա այլևս համոզիչ չի լինի։ Մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Այո, իշխանությունն իր ռեսուրսը մաշել է, բայց ատամներով փորձելու է կռիվ տալ աթոռների համար»։
|
Իրանում կոչ են արել արագացնել միջուկային զենքի ստեղծումը
10219:25«Ավելորդ է վաղաժամ ոգևորվել իշխանական ուժի պարտություններով». Գարիկ Քեռյան
9217:48«Ընտրությունների միջոցով էսօրվա իշխանություններին հնարավոր է հաղթել»․ Գառնիկ Դավթյան
8516:12«Որպեսզի սպառնալիքը դառնա քրգործ, պետք է լինի իրական, չափելի»․ Սրբուհի Գալյան
9215:42«Աննախադեպ բարձր մասնակցությունը փշրեց ամբողջ սխեման»․ Անժելա Էլիբեգովա
7315:36Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար
15115:19