Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ.

«Մեր համազգային պարտքն է` վերանորոգել մեր սրբազան երկիրը». Վարդան Ոսկանյան

168
Կիրակի, 06 ապրիլի, 2025 թ., 22:30
«Մեր համազգային պարտքն է` վերանորոգել մեր սրբազան երկիրը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «

Սա 936թ. Սյունիքի գահերեց իշխան Սմբատի հիմնած Հերմոնի վանքն է։

Հայկական հզոր քաղաքակրթության նմուշներից մեկը այնտեղ, որտեղ մեր սբազան հողի հայաթափումից հետո մոտ 200-250 տարի առաջ հաստատվել էին վաչկատուն ցեղեր՝ իրենցից հետո չթողնելով նույնիսկ չնչին քաղաքակրթական հետք։

Հայաստանը հայկական քաղաքակրթության հզորագույն կենտրոն է՝ շատ նման այս վանքին՝ ավերված և խոնարհված, սակայն ոչ երբեք կռացած ու հանձնվող, այլ մշատապես վեհ և արժանապատիվ։

Մեր համազգային պարտքն է՝ վերանորոգել մեր սրբազան երկիրը և, ի վերջո, հաստատել այս քաղաքակրթությանն արժանի նաև ռազմաքաղաքական գերակայություն բարբարոսների նկատմամբ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան