Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ.

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ավարտվել են

550
Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 18:57
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ավարտվել են

Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև Օմանի մայրաքաղաք Մասկատում ընթացող անուղղակի բանակցություններում կողմերը քննարկել են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների որոշակի թուլացումը՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դեպքում, հայտնել էր Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները միտված էին նաև տարածաշրջանում լարվածության թուլացմանն ու բանտարկյալների փոխանակման կազմակերպմանը։

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ բանակցություններն ընթացել են դրական մթնոլորտում։