Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ.

«Ալիևը վերածվել է հրեշավոր բռնապետի, որը սպառնում է ոչ միայն հայ ժողովրդին»․ Արա Պողոսյան

169
Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 20:00
«Ալիևը վերածվել է հրեշավոր բռնապետի, որը սպառնում է ոչ միայն հայ ժողովրդին»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իլհամ Ալիևը՝ Հեյդարի որդին, վերածվել է հրեշավոր բռնապետի, որը սպառնում է ոչ միայն հայ ժողովրդին, այլև մարդկության հազարամյակների ընթացքում ստեղծած արժեքներին, ընդհանրապես՝ քաղաքակրթությանը։
Ալիևն այսօր և վաղը մարդկության ամենահեռավոր թշնամիներից մեկն է, որի համար չկան արժեքներ, չկան սկզբունքներ, պատմություն, քաղաքակրթություն։ Նա որոշել է սեփական պատմությունը գրել, նա որոշել է խմբագրել մարդկության պատմությունը, այն հարմարեցնելով իր պատկերացումներին։
Այսօր մարդկության և քաղաքակրթության այդ գլխավոր թշնամին դեռ սպառնում է հյուսիսից մինչև հարավ, արևելքից մինչև արևմուտք, կարծելով, որ ինքը աշխարհի կենտրոնն է, միակն ու անկրկնելին։
Բայց աշխարհը բազմաթիվ այսպիսի ինքնահավան բռնապետների է տեսել, որոնց վերջաբանը մեղմ ասած այնքան էլ հաջող չի եղել։
Իլհամը, շլացած անարդար պատերազմում տարած հաղթանակից, որը ո՛չ թե իր տաղանդի, այլև պայմանավորվածությունների արդյունք էր, հավատում է այլևս, որ մեծագույն զորավար է, ում հաղթանակները ցնցել են աշխարհը, այնինչ մի սովորական բռնապետ է, որին «մորթելուց առաջ պետք է չաղացնել»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան