«Առիթ է՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար»․ Էդգար Ղազարյան
![]() Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին Ազգային ժողովում ընթանում են 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Այն ևս մեկ պաշտոնական առիթ է՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու համար։ Եթե քննարկումների արդյունքում Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր նման նախաձեռնություն չի ցուցաբերում, նշանակում է, որ հավանության է արժանացնում կառավարության գործունեությանը և դրական վերաբերվում կառավարության 2024 թվականի աշխատանքին։ Գործող Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներն այդ կերպ դրական վերաբերմունք են արտահայտել Նիկոլ Փաշինյանի կառավարության 2022 թվականի գործունեությանը, որի ընթացքում ստորագրվել է հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը և Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, 2023 թվականի գործունեությանը, երբ Արցախը գտնվել է շրջափակման մեջ և հանձնվել է թշնամուն։ Հիմա քննարկվում է 2024 թվականի գործունեությունը, որի ընթացքում Տավուշի մի մասը հանձնվել է թշնամուն։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
