Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ.

«Հասարակության և իշխանության միջև մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային բնույթ է կրում». Արմեն Հովասափյան

143
Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ., 02:12
«Հասարակության և իշխանության միջև մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային բնույթ է կրում». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհերքելի փաստ է, որ հայ հասարակության և իշխանության միջև գոյություն ունեցող մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային ու հիմնարար բնույթ է կրում, քան երբևէ։ Սա պարզապես քաղաքական հայացքների կամ կողմնորոշումների տարբերություն չէ։ Այստեղ խոսքը վերաբերում է երկու տարբեր մտածողությունների, արժեքային համակարգերի և պատմության ընկալման բախմանը։
Մի կողմից՝ հասարակությունը, ի թիվս այլ կարևոր ակնկալիքների, շարունակում է մշակութային իմաստով ապավինել ազգային հիշողությանն ու ինքնության պատմական հենքին։ Մյուս կողմից՝ իշխանությունն իր գործելակերպում հետևողականորեն ձգտում է «նոր» Հայաստանի մի մոդելի, որտեղ պատմությունը կամ փոխարինվում է տեխնոկրատական լեզվով, կամ դիտարկվում որպես խանգարող հանգամանք։
Սա ձևավորում է խոր անդունդ, որը չի լրացվում ոչ բարենպաստ վիճակագրությամբ, ոչ էլ «նոր օրակարգերով», քանի որ հասարակության մի զգալի մասի համար այդ օրակարգերը հիմնովին կտրված են նրա ինքնությունից»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան